“Louis Vuitton” -ի դիզայները կլքի՞ հայտնի բրենդը
16 տարի է անցել այն պահից, երբ Մարկ Ջեյկոբսը համաշխարհային ճանաչում ունեցող “Louis Vuitton” ընկերության ղեկավարը դարձավ, այս ժամանակամիջոցում նա կարողացավ բրենդի անունը բարձրացնել և մեծացնել եկամուտները:
Ջեյկոբսի հետ պայմանագիրն ավարտվում է 2014 թվականին, և ինչպես որոշ աղբյուրներ նշում են՝ դիզայները և նրա գործընկեր Ռոբերտ Դաֆֆին չեն երկարացնի պայմանագիրը:
16 տարի շարունակ Ջեյկոբսը շրջագայել է Փարիզից Նյու-Յորք՝ ստեղծելով տարվա մեջ 12 հավաքածու “Louis Vuitton”-ից:
Դիզայները, ով ապրիլին բոլորեց իր 50-ամյակը, մի փոքր հանգստի ժամանակ է գտել:
Մյուս պատճառը, որ Ջեյկոբսը կարող է լքել ընկերությունն այն է, որ նա ցանկանում է իր սեփական բրենդը ստեղծել:
Ջեյկոբսի բիզնեսն արժե մեկ միլիարդ դոլար:
Ջեյկոբսին կարող է փոխարինել Նիկոլայ Հեսկերը, ով վերջերս հայտնել է, որ կարող է աշխատանքի վերադառնալ հանգստից հետո: