«Вести» հոլդինգի խմբագրությունում խուզարկումներ են
«Вести» մեդիահոլդինգի կիևյան խմբագրությունում ուժայինների կողմից խուզարկություններ են անցկացվել:Այս մասին հայտնում է «Korrespondent.net»-ը՝ հղում տալով «Вести»-ի կայքում տեղ գտած հայտարարությանը:
Նշվում է, որ խմբագրությունում աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է:
««Вести» թերթի, ռադիոյի և կայքի խմբագրությունում ազգային ոստիկանության և ռազմական դատախազության ներկայացուցիչներ են եկել, նրանց թվում է նաև գլխավոր ռազմական դատախազ Անատոլի Մաթիոսը»,- հաղորդում են ԶԼՄ-ները:
Նշենք, որ հունիսի 22-ին խուզարկություններ են անցկացվել նաև «Страна.ua» ինտերնետ-պարբերականի խմբագրությունում: Պարբերականի գլխավոր խմբագիր Իգոր Գուժվան ձերբակալվել էր: