Քեթի Փերրին խոստովանել է, որ կարդալ չգիտի
28-ամյա Քեթի Փերրին պատմել է, որ փոքր ժամանակ դպրոց գրեթե չի գնացել: Դպրոցի փոխարեն գնացել է եկեղեցի: Նա խոստովանել է, որ կարդալու հետ խնդիրներ ունի և դժվարանում է անգամ կարդալ հասարակ բառերը: «Ես խնդիրներ ունեմ կարդալու հետ, քանի որ իմ ծնողները չէին ընդունում պետական կրթությունը: Ծնողներս ցանկանում էին, որ ես առաջին հերթին ստանամ եկեղեցական կրթություն: Դրա համար ես հաճախում էի եկեղեցի: Մենք այնտեղ հիմանականում լսում էին ուսուցչին և խոսում նրա հետ»,- ասել է Քեթի Փերրին: