Թուրքիան 2.5 միլիարդ դոլարով «C-400» կգնի
Թուրքիան ակնկալում է ստանալ երկու «C-400» արդեն 2018 թվականին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Bloomberg»-ին:
Ինչպես հաղորդվում է, կայանալիք գործարքը վկայում է այն մասին, որ Թուրքիան աստիճանաբար գլուխ է թեքում ՆԱՏՕ-ից:
Պայմանագրի արժեքի հաշվարկը փորձագետների՝ գործարքի ելքը կանխագուշակելու առաջին փորձը չէ: Թուրքիան պատրաստ է վճարել 2.5 միլիարդ դոլար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «C-400»-ները Թուրքիա հասցնելու համար ոչ մի խոչընդոտ չկա, սակայն երկկողմ պայմանագրի պաշտոնական հաստատումը դեռևս չի եղել: