Ամենահարուստ երաժիշտները (լուսանկարներ)
«Billboard» ամսագիրը հայտնել է, թե ովքեր են 2016 թվականին ամենաբարձր վարձատրված երաժիշտները: Առաջին հորիզոնականում Բեյոնսեն է, ով նախորդ տարի աշխատել է 62.1 միլիոն դոլար, առաջին հերթին՝ հյուրախաղերի հաշվին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Երկրորդ հորիզոնականում «Guns N' Roses» խումբն է՝ 42.3 միլիոնով, երրորդում՝ Բրյուս Սփրինգսթինը՝ 42.2 միլիոնով:
Նրանց հետևում են Դրեյքը՝ 37.3 միլիոնով, Ադելը՝ 37 միլիոն դոլարով, «Coldplay»-ը՝ 32.3 միլիոնով և Ջասթին Բիբերը՝ 30.5 միլիոնով:
Տասնյակը եզրափակում են Լյուկ Բրայանը՝ 27.3 միլիոնով, Քանյե Ուեսթը՝ 26.1 միլիոնով և Քեննի Չեսնին՝ 25.4 միլիոնով: