Բացահայտվել է Պուտինի «առեղծվածային» ուղեկցի կարմիր պայուսակի գաղտնիքը (տեսանյութ)
Մոսկվայի պատրիարքարանի մամուլի քարտուղար Ալեքսանդր Վոլկովը պատմել է, թե ինչ է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեքենայում եղած կարմիր պայուսակի մեջ: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Նախագահը մեքենայի ղեկին նստած եկավ, բացեց հետևի դուռը, որտեղ նստած էր նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցը և բռնել էր կարմիր պայուսակը, որում սրբապատկեր է եղել: Քանի որ այնպես ստացվեց, որ ես ինքս այդ արկղը բռնեցի տասը րոպեով, կարող եմ ասել, որ այն ծանր սրբապատկեր էր, դժվար թե նախագահը, դա ձեռքին բռնած, գնար վանք»,- պարզաբանել է մամուլի քարտուղարը:
Պուտինը հուլիսի 11-ին Վաալամ էր գնացել «Mercedes ML»-ի ղեկին նստած: Եվ մեքենայում նա մենակ չէր եղել, այլ անհայտ մարդու հետ: