Քադիրովի մեղադրանքը՝ Եվրոպային
Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը հանրապետության ՆԳՆ-ի ղեկավարության և հրամանատարների հետ խորհրդակցության ժամանակ մեղադրել է Արևմուտքի երկրներին տեղեկատվական պատերազմի մեջ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով կառավարության մամուլի ծառայությանը:
«Ես վստահ եմ, որ Չեչնիայի և նրա ժողովրդի դեմ նպատակադրված, լավ վճարված տեղեկատվական և գաղափարական պատերազմ է ընթանում: Մենք միշտ մտածել ենք, որ ահաբեկիչների և ծայրահեղականների հետ դժվար է կռվել: Սակայն ինչպես պարզվում է, շատ ավելի հեշտ է կռվելը, եթե տեսնում ես քո թշնամուն, քան հետ մղել նրանց հարձակումները, ովքեր թաքցնում են իրենց դեմքը բարի կամք ունեցողի դիմակի տակ»,- նշել է նա:
Քադիրովի խոսքով՝ Եվրոպային և այլ երկրների դուր չի գալիս, որ Չեչնիայում քարոզվում է առողջ ապրելակերպ, ինչպես նաև այն, որ պաշտոնական Գրոզնին «երիտասարդությանը հորդորում է կառուցել իրենց կյանքը՝ հիմնելով հավատքի և ազգային հետաքրքրությունների վրա»: