Պարոն Բոստանջյանի ի՞նչն է պակաս, որ փողոց դուրս գա. նա փողոցային չէ
Ծառուկյան դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հայտարարել է, որ ինքը փողոցային չէ ու փողոց դուրս չի գա պայքարելու։ Հայտարարել նաև, որ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու պարագայում ինքը որևէ խնդիր չի տեսնում։ Իհարկե այս խմբակցության մեջ առաջին օրը չէ, որ կարծիքների ակնհայտ բախում կա, ու շունը տիրոջը չի ճանաչում, ինչը լավագույնս արտահայտվեց նաև ընտրություններից հետո տեղի ունեցած անորոշությունից, երբ երկար ժամանակ հնարավոր չէր որոշել, թե ի վերջո որ պատգամավորի թեկնածուն է անցել պառլամենտ։ Հիմա այսինքն դուրս է գալիս հետևյալը՝ դաշինքը համարում է, որ Հայաստանի վիճակը օրհասական է, սակայն դրանում իշխանությունների ու մասնավորապես նախագահի մասնկանցությունը չի տեսնում։
Հետևաբար, եթե այդ օրհասական վիճակից ելնելով, ինչ որ քաղաքական ուժ նախաձեռնի քաղաքական պայքար, ասենք իշխանությունների հրաժարականը պահանջող, ապա չի միանա այդ շարժմանը։ Դե իսկ նախաձեռնելու դեպքում, պարզ է՝ ավելորդ է խոսելը։ Դե ինչ ասենք, միշտ ասել ենք, հիմա էլ ասում ենք, այս դաշինքը իր կառուցվածքանությամբ, պոպուլիզմով ու առաջնորդված քաղաքական ծրագրերով հանդիսանում են Հայաստանի քաղաքական դաշտի պարալիզմացման ու աղճատման գլխավոր ճարտարապետներից մեկը։
Իհարկե Պարոն Բոստանջյանը փողոց դուրս չի գա։ Իսկ ինչո՞ւ պիտի դուրս գա։ Ինչն է պակաս, որ դուրս գա։ Պատգամավոր է, դասախոս է, հարգված անձնավորություն է,Հայաստանի մասշտաբով վատ տնտեսսագետ չէ, դե իսկ հանրային շահը, պարոն Բոստանջյանի համար յա էղած, յա չեղած:
Կարեն Համբարձումյան. Ֆեյսբուք :