Խժռում էի ու ավելի գիրանում. Գոհար Ավետիսյանը պատմել է գիրության մասին (լուսանկար)
Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը 20 կգ նիհարելուց հետո ինստագրամյան իր էջում գրառում է կատարել, որում պատմում է իր գիրության մասին:
«Հունվար, 2017։ Չեմ հավատում, որ սա ես եմ։ Բայց, հավանաբար, այն ժամանակ ես չեմ ցանկացել ընդունել ինձ ու իմ խնդիրը։ Ես օրերով խժռում էի ու ավելի գիրանում։ Երբ ինձ ասում էին, որ ես գիրացել եմ, ես գնում էի ու սկսում ավեի շատ ուտել։ Հավանաբար, այդ կերպ փորձում էի խեղդել վիրավորանքը։ Ուտելիքն ինձ հանգստացնում էր»,- լուսանկարին կից գրել է դիմահարդարը։