Մառա Բաղդասարյանին թաքցնելու մեջ կասկածվողը ազատ է արձակվել գրավի դիմաց
Սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանին հարկադիր աշխատանքի ընթացքում թաքցնելու համար ձերբակալված Պետական բյուջետային հաստատության աշխատակցուհին գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին գրում է «TASS»-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա կապված է եղել քրեական հետաքննության փաստաթղթերը կեղծելու հետ:
Ըստ նախնական տվյալների՝ աշխատակցուհին կեղծ փաստաթղտեր է ներկայացրել, որ Բաղդասարյանը գտնվել է աշխատավայրում հունիսի 9-ին: Սակայն իրավապահները ապացուցող փաստեր ունեն, որ նա այդ ժամանակ ոչ հարգելի պատճառներով բացակայել է գործից: