«Սլավյանսկի բազար-2017»-ում հաղթել է Հայաստանը ներկայացնող Էրիկ Մկրտչյանը
Բելառուսի Վիտեբսկ քաղաքում անցկացված «Սլավյանսկի բազար» միջազգային երգի մանկական 15-րդ մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող Էրիկ Մկրտչյանը։
Այս տարի մրցույթում հաղթանակի համար պայքարում էին 21 երկրներից ժամանած մասնակիցներ։
11-ամյա հայ երգիչը մրցույթին ներկայացել է «Հայրենիք» և This is a Man’s World երգերով: Նրա ելույթը գնահատել են տարբեր երկրներից ժամանած ժյուրիի անդամներ, որոնց կազմում էին «Սլավյանսկի բազար»-ին երբևէ մասնակցած երգիչները։
Փառատոնի կազմկոմիտեից հայտնում են, որ առաջին տեղը գրաված մասնակիցը որպես մրցանակ կստանա 3000 դոլար։