Հետաքրքիր փաստեր սրտի մասին
Սրտի աշխատանքը չի դադարում քսանչորս ժամվա ընթացքում, այն չի դադարում, երբ մենք քնած ենք, ուտում ենք, հանգստանում ենք ծովափին կամ գրասենյակում ենք աշխատում, երբ ուրախանում ենք կամ հուզվում. Արդյոք մենք ամեն ինչ գիտե՞նք մարմնի այս ամենակարևոր օրգանի մասին:
Սրտի երկարությունը հասուն մարդկանց մոտ տատանվում է 10-15 սմ-ի տարածքում. Կանանց սիրտը միջինում կշռում է 250-300 գրամ, իսկ տղամարդկանցը՝ 300-350 գրամ:
Եթե հաշվի առնենք, որ միջինում սիրտն րոպեում 70 անգամ է զարկում, ապա 70 տարվա ընթացքում սովորական մարդուն բաժին է հասնում 2,5 միլիարդ հարված:
Այնուամենայնիվ, մարդու սիրտը պարբերաբար հանգստանում է:
Սրտի աշխատանքը կանոնակարգվում է նյարդային և էնդոկրին համակարգերով, ընդ որում` նյարդային համակարգը կարող է ուժեղացնել կամ թուլացնել սրտային բաբախումների ուժն ու հաճախականությունը: Հենց նույնն անում են հորմոները, երբ մենք ուրախանում կամ հուզվում ենք:
Որպեսզի սիրտը ճիշտ աշխատի, պետք է ոչ միայն նրան պաշտպանել աշխատանքի անսպասելի արագացումից, այլև սնել նրան, սրտի աշխատաքնին կարող են աջակցել վիտամինահանքային կոմպլեքսները, բիոհավելումները, ինչպես օրինակ մագնեզիումը, կալիումը, որոնք դրական ազդեցություն են թողնում սրտաանոթային համակարգի վրա և բարձրացնում են օրգանիզմի աշխատունակությունը: