Եթե պատերազմ լինի, ապա մենք կհաղթենք, քանի որ մենք պարտվում ենք խաղաղ ժամանակ.Արա Պապյան
Ռուսաստանը զինում է մեր թշնամուն, հետո գալիս է փրկելու մեզ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արա Պապյանը: Նրա խոսքով' Ռուսաստանի Դաշնությունն իրավունք չունի զենք վաճառել Ադրբեջանին, քանի որ դա նշանակում է զոհաբերել տնտեսական և քաղաքական շահը` հանուն դաշնակից երկրի: Ռուսաստանի պարբերականներից մեկում գրված է եղել, որ Ռուսաստանը Ադրբեջանին 700 միլիոն դոլար արժողությամբ ցամաքային զինատեսակներ է մատակարարել:
Ըստ Արա Պապյանի` Ռուսաստանը մեր հանդեպ պարտավորություններ չունի: Ավելի լավ է ասեն դուք մեր դաշնակիցները չեք, քանի որ, ըստ Արա Պապյանի` դա ավելի բարոյական կլինի. «Եթե պատերազմ լինի մենք կհաղթենք, քանի որ պարտվում ենք միայն խաղաղ ժամանակ»,-ասաց Արա Պապյանը:
Քաղաքագետի համար անհասկանալի է ՌԴ-ի այդ քայլն արդարացնելու հայտարարությունները: Սակայն բանախոսը համաձայն չէ, որ այդ քայլով Ռուսաստանը ճնշում է Հայաստանին. «Այստեղից արյան հոտ է գալիս, ավելի կոնկրետ' պատերազմի»: