Կիսամերկ ֆեմինիստուհիները Համբուրգում խափանել են Վուդի Ալենի համերգը (լուսանկարներ,տեսանյութ)
Ամերիկյան ռեժիսյոր Վուդի Ալենի` «Նոր Օռլեան» ջազային նվագախմբի հետ համերգը խափանել են «FEMEN» ակտիվիստների խմբի ֆեմինիստուհիները: Կանայք դահլիճ են մտել մարմնի վրա Ալենի հասցեին մեղադրական գրություններով` վերջինիս մեղադելով խորթ աղջկա բռնաբարության մեջ:
Անվտանգության աշխատակիցները շտապ հեռացին կանանց դահլիճից և համերգը շարունակվեց:
Քանի դեռ կանայք կոչ էին անում հասարակությանը «արթնանալ», Ալենը անվտանգության աշխատակցից փորձում էր ճշտել, թե ինչի մասին են նրանք բղավում գերմաներենով: