Մենք առանց բանակ հեչ բան ենք, հասկացեք վերջապես...
ՀՀ ՊՆ-ի դեմ դատական պրոցես են ցանկանում սկսել ինչ-որ ՀԿ-ներ: Ես կողմ եմ ցանկացած օրինազանցության դեմն առնելուն, բայց դեմ եմ նաև բոլոր բարոյական նորմերը ոտնահարելուն, թրքամետ և ադրնեջանամետ կեցվածք ընդունելուն:
ՀՀ ցանկացած քաղաքացուց հարցրեք, թե արդյոք դեմ է այդ 1000 դրամներին, բոլորը, կամ գոնե 99 տոկոսը կասեն, որ դեմ չեն: Պարզապես դեմ են գանձման մեխանիզիմին, վստահության գործոնի բացակայությանը, որը լրիվ այլ հարթության մեջ քննարկվելիք է:
Շատ լավ կլիներ, որ այդ ՀԿ-ները դիմեին համապատասխան մարմիններին, որպեսզի իրենց ներկայացուցիչներին ևս ընդգրկեն այդ ֆոնդի կառավարման խորդհրդի մեջ: Բանակի համար ցանկացած լավ գործ պետք է խրախուսվի, պետք է ճիշտ ուղու վրա դրվի, ոչ թե քարշ տալ դատարաններ ու հեղինակազրկել միջազգային կառույցների աչքերում: Մենք առանց բանակ հեչ բան ենք, հասկացեք վերջապես:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք: