Դոնալդ Թրամփի հետ ընթրելու համար Մակրոնը կփակի Էյֆելյան աշտարակը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր՝ հուլիսի 13-ին երկօրյա գործնական այցով Փարիզում է: Այնտեղ Դոնալդ Թրամփը ներկա կլինի ռազմական շքերթի, որը տեղի կունենա Ելիսեյան պալատում Ֆրանսիայի Ազգային օրվա առթիվ՝ հուլիսի 14-ին:
Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայում իր պաշտոնակից Էմանուել Մակրոնը կհանդիպեն պատմական Հաշմանդամների տան մոտ: Իսկ հանդիսավոր արարողությունից հետո Ելիսեյան պալատում բանակցություններ կվարեն և կհանդիպեն մամուլի ներկայացուցիչների հետ:
Իսկ երեկոյան Էմանուելն ու Բիջիթ Մակրոնները Դոնալդ և Մելանյա Թրամփերի պատվին ընթրիք կտան «Jules Verne» («Ժյուլ Վերն») ռեստորանում, որը գտնվում է Էյֆելյան աշխատարկում:
Հաղորդվում է, որ ընթրիքը կպատրաստվի հայտնի ֆրանսիացի խոհարար Ալեն Դյուկասսի անձնական ղեկավարությամբ: