Մի հետաքրքիր ու զարմանալի երևույթ է նկատվում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների դատավարությունների ընթացքում
Մի հետաքրքիր ու զարմանալի երևույթ է նկատվում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների դատավարությունների ընթացքում: Նրանց պաշտպանող այն փաստաբանները, որոնք կանխավ քաղաքական կոնկրետ կողմնորոշում ունեն, որոնց մասնագիտական ունակությունները ցածր է կամ բավարար մակարդակի չէ, շատ արագ հարցերի ներկայացման, քննարկման իրավական հարթությունից «նետվում են» քաղաքական դաշտ՝ հնչեցնում քաղաքական բնույթի ելույթներ, մեկնաբանություններ, հարցազրույցներ և գնահատականներ: Կարծես նրանք շատ արագ պրոֆեսիոնալ դեֆորմացիայի են ենթարկվում կամ «վարակվում» այդ գործիչներից, կրում նրանց ազդեցությունը, անմիջապես քաղաքականացվում:
Մինչդեռ, եթե փաստաբանը լինի լավ, փորձված իրավաբան, պրոֆեսիոնալ, ապա իր ընդդիմադիր պաշտպանյալին իրավական տարրական գիտելիքների լիկբեզ կանցկացնի և քաղաքական, զգացմունքային, ինտրիգային, միտինգային մտածելակերպից, գործելաոճից, գործելակերպից կբերի իրավական դաշտ ու կփորձի պաշտպանությունը կառուցել իրավական հարթությունում՝ առանց շահարկումների, առանց քաղաքական դեմագոգիայի, առանց շոուների:
Եվ իհարկե դատավարությունները, նրանց շուրջ իրադարձությունները, քննարկումները փաստաբանների «թեթև ձեռամբ» չեն վերածվի ցույցերի, պիկետների և ամբոխահաճո ելույթների և գնահատականների:
Ռոբերտ Մելքոնյան. Ֆեյսբուք: