Նեմցովի սպանության գործով մեղադրյալը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Ռուսաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Զաուր Դադաևը 20 տարվա ազատազրկման է դատապարտվել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Նշվում է, որ Դադաևն իր կալանքը կկրի խիստ ռեժիմի գաղութում: Սպանության մեղսակիցները դատապարտվել են 11-ից մինչև 19 տարվա ազատազրկման:
Հաղորդվում է, որ գործը քննվել է Մոսկվայի շրջանի զինվորական դատարանում: Մեղադրյալների պաշտպանները բողոքարկելու են դատարանի վճիռը: