17-22-ին Ծաղկաձորում կայանալիք «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթի հաղթող ընտանիքը կարժանանա ՀՀ նախագահի մրցանակին
2017 թվականի հուլիսի 17-ից հուլիսի 22-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կանցկացվի Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթի եզրափակիչ փուլը:
Մրցույթի եզրափակիչ փուլին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետությունում, ըստ տարիքային խմբերի մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված՝ 144 ընտանիքներ և հաշմանդամություն ունեցող անձանց 23 ընտանիքներ: