Բաժակի գույնն ազդում է տաք շոկոլադի համի վրա
Գիտնականները պարզել են, որ ըմպելիքների համի վրա ազդեցություն է թողնում նաև բաժակի գույնը:
Հատկապես դա վերաբերում է տաք շոկոլադին: Տաք շոկոլադը ավելի համեղ և հաճելի է լինում ըմպել, երբ բաժակը գազարագույն է: Այս եզրակացության եկել են Իպանիայի պոլիտեխնիկական ինստիտուտի և Մեծ Բրիտանիայի համալսարանի գիտնականները:
Որպեսզի պարզ դառնա, թե ինչպե՞ս է բաժակի գույն ազդում ըմպելիքի վրա, հետազոտողների խումբը 57 կամավորների խնդրել է գնահատել նույն տաք շոկոլադը տարբեր գույնի բաժակներից ըմպելով: Մասնակիցների գերակշիռ մասը ամենահամեղը համարել է գազարագույն բաժակի մեջ լցված տաք շոկոլադը: