ԱՄՆ կոնգրեսում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ են առաջ քաշվել
ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիների պալատում Դեմոկրատական կուսակցության անդամներն առաջ են քաշել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր օրինագիծ: Այս մասին հայտնում է «Reuters»
Նշվում է, որ փաստաթուղթը նման է հունիսի 9-ին Սենատի կողմից քվեարկվածին:
Ավելի վաղ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Սառա Սանդերսը հայտնել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի նոր տարբերակը կարող է ռիսկեր պարունակել ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականության համար: