Ուկրաինայի նախկին վարչապետը հայտնել է երկրում հավանական իշխանափոխության մասին
Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտնել է, որ մոտ ապագայում երկում կարող է իշխանափոխություն լինել: Այս մասին հայտնում է «Известия» թերթը:
Նրա խոսքով՝ Պյոտր Պորոշենկոյի ռեժիմը շուտով «ֆիասկո կունենա»:
«Ամեն ինչ դրան է տանում, Պյոտր Պորոշենկոյի ռեժիմին քիչ է մնացել, շուտով փոփոխություններ կարող են լինել»,- ասել է նա:
Նա նույնպես հավելել է, որ երկիր վերադառնալու մտադրություն ունի, սակայն ներկայիս իրավիճակում դա թույլ չեն տալիս: