Պուտինի հետ շատ կոշտ էի. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ իրեն շատ կոշտ է պահել: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտնել է «Reuters»-ին տված հարցազրույցում:
«Պուտինի հետ շփվելիս ես շատ կոշտ էի»,- ասել է նա:
Նա նաև հավելել է, որ Պուտինի հետ հարաբերությունները շատ կարևոր է համարում: