Մեր պետականությունը այնքան ժամանակ չի կայանա, քանի դեռ դրամի վրա մշակութային և կրոնական գործիչների ենք պատկերում
Մեր պետականությունը այնքան ժամանակ չի կայանա քանի դեռ մեզ համար նորմալ է, որ մեր պետականության այցեքարտերից և խորհրդանիշներից մեկի` դրամի վրա պատկերելու ենք միայն մշակութային և կրոնական գործիչների:
Մշակույթով և կրոնով պետականություն չես հզորացնի:Դրանցով մաքսիմում ազգը անուն և ճանաչում ձեռք բերի և վերջ:
Մեր մեծ արքաները, զորավարները, պետական գործիչները քանի տեղ չունեն մեր դրամի վրա, սա է լինելու մեր հալը, որովհետև մեր դավանած արժեքն է այն ինչին միայն արժանի ենք ունենալ `մշակույթ և կրոն միայն, առանց որոնց վատ է, բայց միայն դրանցով էլ անկարելի ինքնախաբեություն է: Միթե Արտաշես Աշխարհակալը, Տիգրան Մեծը, Պապ թագավորը, Արամ Մանուկյանը և այլ պետություն կայացրած անձիք այնքան արժանիք չունեն, որ պատկերված լինեն թղթադրամների վրա:
Ինչևէ...
Տիգրան Մկրտչյան. Ֆեյսբուք