Պուգաչովայի «երիտասարդացումը» արժեցել է մեկ միլիոն ռուբլի (լուսանկարներ)
68-ամյա Ալլա Պուգաչովայի երկրպագուները հայտնել են, որ երգչուհու ոճը վերջին ժամանակներս նշանակալիորեն փոփոխվել է: Նա սկսել է ավելի ակտուալ և ժամանակակից կերպարներով հանդես գալ: Նորաձևության փորձագետները վստահ են, որ Պրիմադոննայի այս կերպարանափոխությունը կլորիկ գումար է արժեցել: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
«Комсомольская правда» թերթի նորաձևության փորձագետ, ոճաբան Վլադ Տորխովը խորացել է Ալլա Պուգաչովայի ոճի մեջ: Նրա խոսքով՝ երգչուհին կրում է «Stephen Webster»-ի վզնոց, որն արժե ավելի քան 600 000 ռուբլի: Նա նաև նշել է, որ թրենդային պիջակները, որոնցով Պրիմադոննան հաճախ է հանրությանը ներկայանում, նման են «Brunello Cucinelli» բրենդի պիջակներին, որոնք գնահատվում են 139-ից 200 000 ռուբլի:
Բացի այդ, Ալլայի ապարանջանները, Վլադի կարծիքով՝ նվազագույնը 200 000 արժեն: Պուգաչովան նաև ձեռք է բերել 30 000 ռուբլի արժողությամբ շապիկ:
Զգեստապահարանի այս բոլոր բաղադրիչները միասին կազմում են շուրջ մեկ միլիոն ռուբլի: