Թրամփը հայտնել է՝ ինչով ինքը դուր չի գալիս Պուտինին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստան Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին դուր չի գալիս իր տեսակետը՝ պաշտպանության և էներգետիկայի հարցերով: Այս մասին գրում է «РЕН ТВ» հեռուստաընկերությունը:
ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Վլադիմիր Պուտինի համար ավելի հեշտ կլիներ նախագահական ընտրություններում իր մրցակից Հիլարի Քլինթոնի հետ երկխոսություն վարել, քան իր:
«Օրինակ, եթե Հիլարին հաղթեր, մեր ռազմական ուժերը ոչնչացված կլինեին, մեր էներգետիկան շատ ավելի թանկ կարժենար: Սա հենց այն է, ինչով ես դուր չեմ գալիս Պուտինին»,- նշել է Դոնալդ Թրամփը «CBS News»-ին տված հարցազրույցում: