Դավաճանությունը, ինչպես մահը, ո՛չ տարիք է հարցնում, ո՛չ էլ հարուստ ու աղքատ. այն ծնվում է մարդու հետ
Դավաճաններին չեմ ատում, պարզապես դրանց խղճում եմ, քանի որ իրենց ճակատին գրված է, որ պետք է արհամարհվեն մի կողմից, և օգտագործվեն մյուս կողմից:
Ընդհանրապես դավաճանությունը դա բարոյականության հետ կապ ունեցող երևույթ է: Դավաճանել ընտանիքին, ընկերոջը, հարազատին, բարեկամին և վերջապես հայրենիքին , կարող են անել մարդիկ, ովքեր զուրկ են բարոյական նորմերից:
Դավաճանությունը, ինչպես մահը, ոչ տարիք է հարցնում, ոչ սեռ, ոչ ազգություն, ոչ էլ հարուստ ու աղքատ, այն ծնվում է մարդու հետ: Սուտ է, որ ասում են՝ մարդուն դրդեցին այդ քայլին: Ինքս այնքան մարդ եմ ճանաչում, որ իշխանության կողմից հալածվում են, այսպես ասած օդերը փակում են ամեն տեղ, բայց երբեք այդ մարդկանց մտքով չի անցնում դավաճանել հայրենիքը, այդպիսով վրեժ լուծել այդ իշխանությունից:
Վերջերս մի տեղ կարդացի Հայաստանում բնակվող քույրերի մասին, ովքեր կարող են դառնալ Ադրբեջանի հաճախորդ, որը կարող է օգտագործել, քամել և դեն նետել: Լավ, ինչպես կարելի է ամեն ինչից, ամենքից դժգոհ լինել, անձնական չստացված կյանքը կապել երկրի հետ, կամ ասենք հարևանի, թաղի հետ... Քայլ անելուց առաջ խորը մտածեք, միշտ հիշեք, որ դավաճաններին չեն սիրում ու ընդունում անգամ հենց այնտեղ ում օգտին դավաճանում են: Վերջում կամ ավտովթարից են մահանում, կամ սրտի կաթվածից, կամ պարզապես անհայտ կորում...
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք