Որքա՞ն է կազմում «ԻՊ»-ի ահաբեկիչների աշխատավարձը
«Sputnik Arabic»-ի տրամադրության տակ են հայտնվել հաշվապահական փաստաթղթեր, որտեղ նշված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների աշխատավարձի չափը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Գումարները տատանվել են՝ կախված ահաբեկչի ամուսնական կարգավիճակց և երեխաներ ունենալու փաստից: Այս մասին հաղորդել է «Россия 24» հեռուստաալիքը:
Ամենացածր աշխատավարձը եղել է 72 դոլարը: Հենց այսքան են ստանում ազատ տղաները, ովքեր ամուսնացած չեն: Եվ դրանցից 40 դոլարը մեխանիկորեն հաշվում են սննդի համար:
Եթե վեցից ավելի երեխա ունեն, նախորդ տարվա տվյալներով բազմազավակ հայրը ստանում է 300 դոլար: Նշվում է, որ «ԻՊ»-ի մոտ ֆինանսական խնդիրներ սկսվեցին այն բանից հետո, երբ խմբավորումը կորցրեց նախորդ տարվա հոկտեմբերին իրաքյան նավթարդյունաբերման կետերի վերահսկողությունը: