Տհաճ է տեսնել քուչի մակարդակի խաղ ցուցադրող չեմպիոնի կոչում ունեցող թիմ, որը մեր երկիրն է ներկայացնում
Ալաշկերտի խաղն եմ նայում։ Շատ վատ է խաղում մեր չեմպիոնը, անկեղծ ասած այդպես էլ չեմ հասկացել մարդկանց, ովքեր Աբրահամ Խաշմանյանին համարում են տաղանդավոր մարզիչ, թիմը ոչ մի օղակում գոնե միջին խաղ չի ցուցադրում, բախտի բերմամբ պաշտպանվում են, միջին գծում խաղ չկա ընդհանրապես, դե հարձակման գիծ կոչվածն էլ ուղղակի ճոխություն կարելի է համարել։
Տհաճ է տեսնել քուչի մակարդակի խաղ ցուցադրող չեմպիոնի կոչում ունեցող թիմ, որը մեր երկիրն է ներկայացնում։ Թասիբ չկա:
Զոհրապ Եգանյան. Ֆեյսբուք