Ադրբեջանցի պաշտոնյաները պատրաստ են զոհաբերել իրենց երեխաներին Իլհամ Ալիևի ոտքերի տակ
Անձի պաշտամունքն Ադրբեջանում սարսափելի և արդեն վախեցնող մասշտաբների է հասել: Խնդիրը չի վերաբերվում Ադրբեջանում «ադրբեջանցիների հայր», «ազգի պահապան», «"երկիր կերտող և փրկող» և այլ «պաշտոններ» ստացած Հեյդար Ալիևին, ով սրբացվել է իր մահվանից հետո,այլ Ադրբեջանի գործող սուլթանիկ Իլհալ Ալիևին, ով իր կառավարման և կենդանության օրոք ձեռնոց է նետել սեփական հորը՝ սրբացվելու և աստվածացվելու «բնագավառներում»:
Դրա վառ օրինակը Ադրբեջանի Մոբիլիզացիայի և զորակոչի հարցերով պետական ծառայության արդեն նախկին պետ,գեներալ Նովրուզալի Օրուջևի հարցազրույցն է տեղի ԶԼՄ-ներին, որի ժամանակ վերջինս անդրադարձել է իր պաշտոնանկությանը:
«Ես ունեմ երեք երեխա և պատրաստ եմ ամեն մեկին մատաղ անել նախագահի ոտքերի տակ, որովհետև երկրի ղեկավարն է ինձ տվել այդ բարձր կոչումը և պաշտոնը»,-հայտարարել է ինքմասիրությունից զուրկ և տարրական ստրուկ Օրուջևը:
Լրիվ ստվածաշնչային մոտիվներ են.հիշում եք, Աբրահամը պատրաստվում է մատաղ անել իր որդուն՝ Իսահակին Աստծուն: Ադրբեջանում Աստծո դերը ստանձնել է Իլհամ Առաջինը,ո ւմ ոտքերի տակ ողորմելիները պաշտոնի և կոչման դիմաց պատրաստ են զոհաբերել իրենց զավակներին:
Չեմ զարմանա, եթե որոշ ժամանակ անց ազերի պատմաբանները պարզեն, որ Իլհամ Ալիևը Մոհամադ Մարգարեի բարեկամներից է: Ո՛վ կմտածեր, որ դասալիք Հեյդարի լակոտնը կաստվածացվի կենդանության օրոք:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք