«Տեսագրի՛ր տունդարձը». զինվորին վերաբերող նոր նախագիծ (տեսանյութ)
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նոր նախագծի մասին, որը կոչվում է «Տեսագրի՛ր տունդարձը»:
«Այս տարվա հունվարի 28-ին` Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգի ընթացքում, կայացավ զորացրվող զինվորներին նվիրված «Ես գալիս եմ տուն» երգի պրեմիերան։ «Զինուժ»-ն այդ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանեց՝ զորացրվող զինվորների մասնակցությամբ։ Նկարահանումները կազմակերպվեցին այնպես, որ նրանց հանդիպումը հարազատների հետ վերջինների համար անակնկալ լինի։
Կարծում ենք՝ սա կարող է գեղեցիկ ավանդույթ դառնալ։ Առաջարկում ենք սեփական նախաձեռնությամբ, զորացրվող զինծառայողների և նրանց ծնողների հանդիպման անակնկալ նկարահանումներ կազմակերպել, տեսանյութերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով, և «Զինուժ»-ը պարբերաբար նոր տեսահոլովակներ կպատրաստի:
Զորակոչվողներին՝ բարի ծառայություն, զորացրվողներին՝ բարի վերադարձ»,- գրել է ՊՆ խոսնակը: