Հայազգի Լորեն Հաշյանը կարող է 2020 թ-ին դառնալ ԱՄՆ առաջին տիկին
Հայտնի հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնը, ով ամուսնացած է հայուհի Լորեն Հաշյանի հետ, առաջադրել է իր թեկնածությունը 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում մասնակցության համար։ Այս մասին գրում է «The Independent»-ը:
Դերասանի անունից հայտը գրանցվել է ԱՄՆ ընտրական հանձնաժողովում: Ջոնսոնը նախկինում բազմիցս հայտարարել է քաղաքական գործունեությամբ զբաղվելու ցանկության մասին։
Եթե դերասանը չմտքափոխվի, ապա 2020 թվականին հայուհին կարող է դառնալ ԱՄՆ առաջին տիկին։
Դերասանը Լորենի հետ սկսել է հանդիպել 2007 թվականին։ Նրանք ամուսնացել են, 2015 թվականին լույս աշխարհ է եկել նրանց դուստրը։