Զաքիր Հասանովի «Բազմոցային զորքերի» կողմից տարածված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում
Սոցիալական ցանցերի տարբեր խմբերում ադրբեջանական քարոզչամեքենան ապատեղեկատվություններ է տարածել, թե իբր երեկ գիշեր մեր բանակի դիվերսիոն-հետախուզական խմբերը Թալիշի ուղղությամբ կորուստներ են ունեցել։
Զաքիր Հասանովի «Բազմոցային զորքերի» կողմից տարածված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Արցախի պաշտպանության բանակը որևէ ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական գործողություններ չի իրականացրել։
Արցախ Արմենիա. Ֆեյսբուք: