Քիմ Քարդաշյանին մեղադրել են կոկային օգտագործելու մեջ (լուսանկար)
Համացանցում ակտիվորեն քննարկում են Քիմ Քարդաշյանի՝ վերջերս «Snapchat»-ում հրապարակած լուսանկարը: Օգտատերերը նկատել են, որ Քիմի սեղանին երկու սպիտակ գծեր կան, որոնք հիշեցնում են կոկայինի հետքեր: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:
Քիմ պատասխան տեսանյութ է հրապարակել, որում նա պաշտպանվում է մեղադրանքներից և բացատրում, որ սկզբում նա ենթադրել է, որ սեղանին կարող էին լինել շաքարի մնացորդներ, սակայն հետո հասկացել է, որ դա ուղղակի սեղանի մարմարե զարդանախշն է: