Երբ «Վեոլիա Ջուր» ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները
Արդեն 10 օր է, ինչ Շենգավիթ վարչական շրջանում գրեթե ամեն օր առանց զգուշացման կատարվում են ջրանջատումները: Ինչպես կարելի է 40 աստիճան շոգին ամեն օր ժամը 11-ից մինչև երեկոյան 11-ը անջատել ջրամատակարարումը: Իսկ երեկոյան նորից 24:00 –ին անջատել ասելով, որ ջրամատակարարումը տվյալ հատվածում շուրջօրյա չէ:
Միակ առաջարկը, որ կարողանում են անել հեռախոսավարուհիները այն է, որ գրավոր նամակ ուղարկենք տնօրենի անունով: Իսկ տնօրենին գրավոր նամակները պետք է օգնեն, որ հասկանա, որ այդքան երկար ժամանակ վերանորոգումներ անելը այդքան էլ հարմարավետ չեն բնակիչների համար, կամ էլ ուղղակի «Վեոլիա Ջուր» ընկերությունը չի կարողանում կատարել իր պարտավորություն՝ բնակիչներին ջուր ապահովել:
Իսկ քանի որ չկա ընկերությանը վերահսկող մարմին, ամեն ինչ բացիթողի վիճակում է և կարող են վերանորոգման անվան տակ ուղղակի հարմար պայմաններով ջուրը վաճառել լողավազանները լցնելու համար, իսկ բնակիչները ամեն դեմքում կդիմանան 40 աստիճան շոգին առանց ջուր:
Վաչե Սարդարյան. Ֆեյսբուք: