80 մարդ շղթա է կազմել՝ ծովում խեղդվող ընտանիքին փրկելու համար
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Պանամա-Սիթի շրջանում ջրում խեղդվող ընտանիքին փրկել են «կենդանի շղթայի» օգնությամբ, որը կազմել են տասնյակ այլ հանգտացողներ: Տեղի ունեցածի տեսագրությունը հրապարակվել է «YouTube» հարթակում: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:
Ափի մոտ լողացող երկու տղաներին սկսել է քշել հզոր հոսանքը, մայր ու տատիկը նետվել են փրկելու խեղդվող երեխաներին, սակայն չեն կարողացել հաղթել ջրի հոսանքին:
Արդյունքում 80 մարդ շղթա է կազմել, որը սկսվում էր լողափին և ավարտվում ծովում: Նրանց հաջողվել է հասել խեղդվողներին և նրանց հանել ցամաք: