Կատաղած էգերի մասին...
Մի զարմանալի օրինաչափություն եմ նկատել, որ ֆբ-ում դժգոհների, անիծողների, հայհոյողների, կտրուկ քայլերի, հանցագործների, օրինախախտների վրա «փեշ» փռողների, հերոսացնողների, կուռք դարձնողների մեծ մասը կանայք են: Եվ կարծես հիմա եմ հասկանում մեր հասարակության դժգոհների, մուննաթների ատելության և ծայրահեղականության պատճառները:
Մի մոռացեք, որ տղամարդիկ՝ չհաշված բացառությունները, հիմնականում դրսում են՝ աշխատանքի կամ ռուսաստաններում, և կանայք են դաստիարակում երեխաներին: Այս նույն դժգոհ ու կատաղած, ագրեսիվ կանայք նաև զարմանալիորեն հաճույքով և գրգռմունքի պահերով, ապրումներով են կարդում որոշ ֆեյսբուքյան վիրտուալ «աքլորների» լկտի հայհոյանքները և հիացական մեկնաբանում նրանց այդ «տղամարդկային» քայլը:
Սա իմ կարծիքով հղի է հասարակության հետագա դեգրադացիայով, ձևախեղմամբ:
Սրա՝ այս ամենի, այս կատաղած էգերի դաստիարակության արդյունքները մենք հետո ենք զգալու կամ գուցե արդեն զգում ենք:
Այդ իրական կյանքում վախկոտ, պամպերսով ման եկող, ղզիկ, վիրտուալ հայհոյիչ «աքլորները» նույնպես այդ դաստիարակության արդյունքն են և իհարկե օրինաչափ հետևանքը:
Ռոբերտ Մելքոնյան. Ֆեյսբուք: