Ժիրինովսկին ավելի քան 10 հազար սելֆի է արել
ՌԴ պետական դումայի լիբերալ-ժողովրդավարական կուսանկցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ ավելի քան 10 հազար սելֆի է արել: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
«Այսօր Լուսանկարչի օրն է: Ինձ մոտ ռեկորդ է՝ ավելի քան 10 հազար սելֆի»,- պատմել է քաղաքական գործիչը:
Նրա խոսքերով՝ հիմա բոլորն են լուսանկարիչներ և չի բացառվում, որ շուտով սելֆիներ կանեն նաև մանկապարտեզում, «և դա լավ է»: