Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը կամուսնանա ՞ն
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պատրաստվում են ամուսնանալ: Ըստ տեղեկությունների երեխայի ծնունդից նրանց հարաբերություններն այնքան են լավացել, որ նրանք որոշել են ամուսնանալ:
Նրանք սկսել են պլանավորել իրենց միասնական հաջորդ ծրագիրը ' ամուսնությունը:
Բացի այդ Քիմի ընկերուհին ' ռեալիթի-շոուի աստղ Լարսա Պիպենը հայտնել է, որ Քանյեն նաև շատ լավ է կատարում երեխայի հոգատարության պարտականությունները:
«Նա չի հեռանում երեխայի սենյակից, ամբողջ օրն այնտեղ է»,- հայտնել է Պիպենը:
Քանյե Ուեսթը նաև շատ հոգատար է եղել Քիմի հանդեպ մինչ ծննդաբերությունն ու դրանից հետո:
Թե երբ կլինի ատղային հերթական շքեղ հարսանիքը, դեռ պարզ չէ: