Ալեքսանդր Արզումանյանը՝ Դանիայում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Հրաչյա Աղաջանյանն ազատվել է Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Նախագահի մյուս հրամանագրով՝ Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Կոպենհագեն):