Հայ երիտասարդի ինքնատիպ առաջարկությունն իր սիրելիին Վորոնեժում
Ռուսաստանում հայազգի քաղաքացի Արթուր Հակոբյանը իր սիրելիին առաջարկություն անելու համար տարբերվող միջոց է գործադրել: Այս մասին հայտնում է «РИА Воронеж»-ը:
Նշվում է, որ Արթուրը գնել է Վորոնեժի կինոթատրոններից մեկում ցուցադրվող մուլտֆիլմի առավոտյան սեանսի բոլոր տոմսերը։
Աղջիկը խիստ զարմացել է, երբ էկրանին մուլտֆիլմի փոխարեն ցուցադրվել է իր և սիրելիի մասնակցությամբ մի տեսանյութ:
Դրանից հետո տեսանյութի գործողությունները տեղափոխվել են դահլիճ, որտեղ էլ Արթուրը Լիլիթ Ներսիսյանին մատանի է նվիրել։