Վաճառվում է Եղիսաբեթ թագուհու ավտոմեքենան
Վաճառվում է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ավտոմեքենան: Թագավորական ավտոտնակում «Dailmer Majestic»-ը, որը հատուկ կանաչ գույն ունի, ծառայել է վեց տարի՝ 2001 թվականի հունիսից 2007 թվականի հունվար: Այս ընթացքում Եղիսաբեթ թագոււհին մի քանի անգամ նույնիսկ անձամբ է նստել ղեկին, և մեքենան ոչ մի անգամ չի դավաճանել նրան: Այս մասին գրում է «Авторамблер»-ը:
Շքեղ սեդանը հասցրել է անցնել 14 000 կիլոմետր: Մեքենան կարող է հասնել մինչև 97 կիլոմետր/ժամ արագության 6.9 վայրկյանում: Առավելագույն արագությունը 240 կիլոմետր ժամն է:
Մեքենան կվաճառվի հուլիսի 26-ին: Աճուրդը կկազմակերպվի «H&H Classics» աճուրդի տանը, որի աշխատակիցները կարծում են, որ մոդելը կվաճառվի 45 000- 55 000 ֆունտ ստերլինգով՝ 58-ից 71 000 դոլար: