Դոլարի վրա պատկերված են նախագահները, քաղաքական գործիչները, իսկ մենք պետական մտածողություն չունենք
ԿԲ-ն որոշել է, որ թղթադրամները կլինեն հետևյալ տեսքով:
Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին: 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին: 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին: 10000-դրամանոցը՝ Կոմիտասին: 20000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին:
ԱՄՆ դոլարի վրա պատկերված են նախագահները, քաղաքական, ռազմական գործիչներ, ովքեր պետության սիմվոլներ են դարձել:
Ասում եմ` մենք պետական մտածողություն չունենք, հետևաբար քաղաքականություն էլ չունենք: Հենց դրա համար էլ էս պահին ոչ հիմն, ոչ գերբ, ոչ էլ դրոշ փոխելու մասին չպետք է խոսել, շուտ է:
Վրույր Արծրունի. Ֆեյսբուք