Թրամփի որդին Քլինթոնի մասին հույժ կարևոր նամակագրություն է հրապարակել
ԱՄՆ նախագահի որդի Դոնալդ Թրամփ կրտսերը թվիթթերյան իր էջում երաժշտական լրտես Ռոբ Հոլդսթոունի հետ նամակագրություն է հրապարակել, որում քննարկում է այն տեղեկությունը, որը կարող է վնասել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Առաջին նամակը գրվել է հունիսի երեքին: Հոլդսթոունը հաղորդում է, որ երգիչ և ձեռնարկատեր Էմին Ագալարովը խնդրել է Թրամփ կրտսերին պատմել այն փաստաթղթերի մասին, որոնք վերաբերում են Քլինթոնին:
«Եթե սա այն է, ինչ դուք ասում եք, դա ինձ դուրէ գալիս»,- ասել է նախագահի որդին:
Հրապարակումը Թրամփի որդին պարզաբանել է լիովին «թափանցիկ» լինելու իր ցանկությամբ: