Մերկ Ռոբբի Ուիլիամսը ծառն է մագլցել նոր ալբոմի համար (լուսանկար)
Գրեթե 7 հազար դիտում և տասնյակ մեկնաբանություններ ունի ժամեր առաջ հրապարակված տեսանյութը, որում բրիտանացի երաժիշտ Ռոբբի Ուիլիամսը գովազդում է իր նոր «Under The Radar Volume 2» ալբոմը: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն:
Ալբոմի թողարկման հստակ օր երգիչը չի հայտնել, սակայն հաղորդել է, որ այն տեղի կունենա 2017 թ.-ին: Ուիլիամսը նաև խոստացել է, որ նոր ալբոմում կներառվեն մենակատարի 20 տարվա կարիերայի ընթացքում ձայնագրված ստեղծագործությունները, որոնք նախկինում չեն թողարկվել:
Ընդ որում, դեռևս օգտատերերի ուշադրությունն ավելի շատ գրավել է նոր ալբոմի պաստառը, որում պատկերված է, թե ինչպես է 43-ամյա Ուիլիամսը մերկ վիճակում ծառ մագլցում: