«Facebook»-ն արգելափակել է «haqqin.az»-ի գլխավոր խմբագրի էջը
«Facebook» սոցիալական ցանցը 3 օրով արգելափակել է ալիևյան քարոզչամիջոցներից մեկի՝haqqin.az կայքի գլխավոր խմբագրի՝ Էյնուլա Ֆաթուլաևի էջը: Պատճառը՝հուլիսի 4-ին Ալխանլի գյուղում զոհված 2-ամյա Զահրա Գուլիևայի դիակի նկարների հրապարակումն էր,որը կազմակերպվել էր Իլհամ Ալիևի վարչակազմի կողմից և շատ ակտիվ տարածվում էին ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից:
Հետաքրքիր է,տեսնես ի՞նչն է պատճառը,որ նախկին թունդ ընդդիմադիր Էյնուլան,ով ժամանակին Իլհամ Ալիևին մեղադրում էր իր ընկերոջ՝ «Մոնիտոր» պարբերականի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովի սպանության մեջ,ինչպես նաև Խոջալուի ցեղասպանության իրականացման մեջ էր մեղադրում ադրբեջանական իշխանություններին,իր facebook-յան էջում չի տեղադրում այդ սպանվածների դաժան լուսանկարները,որոնք արվել են դիահերձարաններում: Երևի պատասխանը բոլորին է հայտնի:
Ի դեպ, Էլնուլայի կայքն իր էջի փակման մեջ մեղարել է հայերին,որոնք բողոքել են Ֆաթուլաևի դեմ facebook-ի նորմերը խախտելու և դաժանություն գովազդելու մեջ: Զարմանալի է,որ ազերիների կարծիքով այդ լուսանկարը դաժան էր միայն հայերի համար,իսկ մյուս ազգերի համար,ըստ ազերիների,զոհված երեխաների նկարները սովորական երևույթ է: Ես ինքս միյան մեկ ազգի ներկայացոցչի գիտեմ,որոնք կարող են հրճվել երեխայի կամ ծերի սպանության դեպքում: Դա՝թուրքն է: Նույն ադրբեջանցին:
Գագիկ Համբարյան.ֆեյսբուք: