«Վիվասել» ընկերությունը հայտնում է, որ կարմիր գծերի գումարների թանկացման հետ որևէ կապ չունի
Վիվասել ընկերությունից հայտնում են, որ ընկերությունը կարմիր գծերի հետ կապված գումարների թանկացման հետ որևէ կապ չունի: Հիշեցնենք, որ ավտոկայանատեղերի համար նախատեսված գումարները թանկացել են 248 դրամով,որից սակայն 124 դրամը միջնորդավճար է, ըստ քաղաքապետարանի։
Մնացած գումարը թե որտեղից ու ինչ մեդոթով է թանկացել, մեզ մնում է միայն եզրակացնել։ Նախ թանկացնելը արդեն սովորաիկան երևույթ է դարձել մեր երկրում, որ օրինակ պետական կամ մասնավոր սեկտորի ինչ-որ կամայական որոշման հիման վրա,տվյալ ապրանքը կամ գերատեսչության ծառայությունը կարող է թանկանալ ինչ-որ գումարով,որը իհարկե պետք է գանձվի հանրությունից։ Եվ հանրությունն էլ կամա թե ակամա պետք է լծվի այդ գումարները մուծելու, այլ տարբերակ կարծես թե չկա էլ։
Սակայն մի թե այդքան ընկել է տվյալ «մեծապատվի պարոնների» աչքում» Հայաստանի քաղաքացին, որ գոնե ասեն ով է այդպիսի որոշում կայացրել, ինչի համար ու ինչ պայմաններում։ Փաստացի այսօր ունենք մի իրավիճակ, երբ ընդամենը մեկ օրվա ընթացքում օրեկան 100 դրամի փոխարեն քաղաքացին մուծելու է գրեթե երկու անգամ ավելի շատ գումար, իսկ ամսվա կտրվածքով մուծելու պարագայում բնականաբար ավելի շատ։ Սոցիալական այսպիսի պայմաններում, երբ Հայաստանի տնտեսությունը օրհասական վիճակում է, այսպիսի բան թույլ տալը անթույլատրելի է։
ՊԵտք է անհապաղ քաղաքապետարանը զբաղվի այս հարցով,քանի որ վիվասել ընկերությունը,ով և սմս -ների շահառուն էր, հայտարարել է որ կապ չունի այս ամենի հետ։
Կարեն Համբարձումյան. Ֆեյսբուք: