Փառքի ծառուղում բացվել է Ջենիֆեր Լոպեսի անունով աստղ (լուսանկարներ)
Հոլիվուդի Փառքի ծառուղում հայտնվել է դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսի անունը: Այս մասին հայտնում է “Los Angeles Times” թերթը: Նրա աստղը 2500-րդն է: Աստղի բացման արարողությանը ներկա են եղել Կասպեր Սմարթը, Փիթբուլը և դերասանուհի Ջեյն Ֆոնդան:
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Լոպեսը կարող էր չապրել մինչ աստղ արժանանալու պահը, քանի որ 2013 թ. մայիսին նրա վրա կրակել էր անհայտ հանցագործը, որին ոստիկանները դեռ չեն գտել:
Ջենիֆեր Լոպեսը 43 տարեկան է, իսկ նրա կարիերան բարձրունքում է: 15 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում նա վաճառել է 55 միլիոն ձայնասկավառակ: Նա ոչ միայն նկարահանվում է ֆիլմերում և ձայնագրում երգեր, այլ վարում հաղորդում, զբաղվում հագուստի և կոսմետիկայի ստեղծմամբ, ինչպես նաև զբաղվում է բարեգործությամբ: