Թուրքիայում շարունակվում է հակագյուլենականների որսը. նոր ձերբակալություններ
Թուրքիայում շարունակվող հակագյուլենական գործողությունների արդյունքում հերթական ձերբակալություններն են տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «Ակօս»-ը:
Նշվում է, որ Ստամբուլում և Անկարայում ձերբակալվել է 145 մարդ, այդ թվում՝ ակադեմիկոսներ և գիտնականներ:
Հիշեցնենք, որ գյուլենականների որսը Թուրքիայում սկսվել էր նախորդ տարի իրականացված ռազամական հեղաշրջման փորձից հետո: Ինչպես պնդում են Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձն իրականացվել է Ֆեթուլլահ Գյուլենի կողմից: