Մոդելը սրբիչով ծեծի է ենթարկել ոստիկանին, ով ցանկանում էր նրան մերկ ձերբակալել
Ինստարգրամյան մոդել Բրիսսա Դոմինգես-Գարսիան հանգստանում էր Ֆլորիդայում գտնվող հյուրանոցներից մեկի իր համարում, երբ նրան մեղադրել են հասարակական կարգը խախտելու մեջ: Ժամանած ոստիկանության սպան աղջկան մերկ է գտել, սակայն այնուամենայնի փորձել է ձերբակալել: Դրան ի պատասխան՝ բարկացած մոդելը ոստիկանին ծեծի է ենթարկել սրբիչով: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Պարզվել է, որ հյուրանոցի աշխատակիցները խնդրել են 25-ամյա Բրիսսային լքել հանգստավայրը, և երբ վերջինս հրաժարվել էր, ղեկավարությունը դիմել էր ոստիկանության օգնությանը: Ժամանած ոստիկանության աշխատակիցը, տեսնելով աղջկան մերկ՝ փորձել է ծածկել աղջկա մերկությունը սրբիչով և նրան տեղափոխել ոստիկանական բաժանմունք, սակայն վերջինս հենց այդ նույն սրբիչով ծեծի է ենթարկել ոստիկանին:
Ընտ ոստիկանի վկայություններ՝ ձերբակալության ժամանակ աղջիկ փորձել է կծել և մարմնական վնասվածքներ հասցնել իրեն, և այժմ հասարակական կարգը խախտելուց բացի՝ աղջկան սպառնում է նաև ոստիկանության աշխատակցի վրա հարձակվելու մեղադրանքը: